Արևմուտքը փորձում է Ռուսաստանը շրջապատել «սանիտարական շղթայով». Լավրով
Արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի շուրջը անկայունության գոտի ստեղծել, շրջապատել այն որոշակի «սանիտարական շղթայով»։ Այսօր «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ» վեբինարում նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարի խոսքով՝ նման փորձեր են արվում Ռուսաստանի մոտ հարևանների ու գործընկերների, այդ թվում` Բելառուսի ու Մոլդովայի հաշվին:
«...Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ մեր մոտ հարևաններին, մեր եղբայրական ժողովուրդներին ստիպելով ընտրություն կատարել` «կա՛մ Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության», ուզում են ամենատարբեր ձևերով` և՛ ռազմական, և՛ տնտեսական, յուրացնել մեր երկրի շուրջը եղած տարածքներն ու մեզ շրջապատել «սանիտարական շղթայով», հետն էլ ինչ-որ օգուտ քաղել այն բանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա», - ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի այս գիծը ամենավառ կերպով դրսևորվեց Ուկրաինայում, գունավոր հեղափոխությունների մեթոդները փորձեցին գործարկել վերջին ամիսներին Բելառուսում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները աշխարհաքաղաքական պայքար են ծավալել Մոլդովայի համար՝ չխորշելով նախընտրական քարոզարշավի ընթացքում բաց քարոզչությունից:
«Հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների պարագծով` ներառյալ և՛ Կենտրոնական Ասիան, և՛ Անդրկովկասը», - ավելացրել է Լավրովը:
Այդ փորձերի վերջնական նպատակը, նրա կարծիքով, Պետդումայի առաջիկա ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի ներսում իրադրությունն ապակայունացնելն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".