«Փաստ». ԱԳՆ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԱՐՄԵՆ ԳՐԳՈՐՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվեց ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։ Ավելին՝ մամուլը գրեց, որ հենց Գրիգորյանն է ԱԳ ապագա նախարարը, թեպետ այլ անուններ ևս շրջանառվում են։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարությունում, շատ մեղմ ասած, այնքան էլ միանշանակ չեն ընդունել Գրիգորյանի նշանակման փաստը, աշխատակազմում անգամ շատ կոշտ արտահայտվողներ են եղել։
ԱԳՆ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարության աշխատակիցների հիմնական դժգոհությունը կապված է եղել պրոֆեսիոնալ ու պատասխանատու ոլորտում ոչ մասնագետի և դիվանագիտական որևէ պրակտիկա չունեցող կադրի նշանակման հետ, առավել ևս, որ նա հայտնի է ընդգծված աշխարհաքաղաքական դիրքորոշմամբ։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ աշխատողներից ոմանք արդեն իսկ իրենց կամքով աշխատանքից ազատման դիմումներ են գրել, իսկ շատերն էլ ակնարկել են, թե չեն պատրաստվում Գրիգորյանի հետ շարունակել իրենց աշխատանքը։
Ի դեպ, Գրիգորյանի նշանակումը դժգոհությամբ է ընդունվել նաև դեսպանների շրջանում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 09:44
Дорога из Грузии в Россию через МАПП "Верхний Ларс" (грузино-российская граница) закрылась для большегрузов. Об этом сообщает департамент автомобильных дорог министерства регионального развития и инфраструктуры Грузии, передает Sputnik Армения.
-
2024-05-07 09:41
Бронетанковые подразделения Армии обороны Израиля (ЦАХАЛ) вошли рано утром во вторник в город Рафах на юге сектора Газа. Об этом сообщила газета The Times of Israel, передает News.am.
-
2024-05-07 09:37
В Госдепе США воздержались комментировать предстоящую встречу глав МИД Армении и Азербайджана Арарата Мирзоян и Джейхуна Байрамов в Казахстане, передает Новости-Армения.
-
2024-05-07 09:05
Армения меняет внешнеполитические приоритеты. Об этом на своем Telegram-канале пишет политолог Сергей Мелконян, передает Verelq.am.