Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի նոտային
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է բողոքի նոտային, որը կապված է նրա հնչեցրած որոշ արտահայտությունների հետ։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, քաղաքական գործիչը, մեկնաբանելով այդ լուրը լրագրողների համար, հիշեցրել է խոսքի ազատության մասին:
Մասնավորապես նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հիմար են անվանում, իսկ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի բերանը փակել են, ձայնից զրկել:
«Եվ ոչ ոք բողոքի նոտա չի հղում։ Իսկ այստեղ ես եմ ելույթ ունենում․ Բաքվին չդիպչեմ` բողոքի նոտա կլինի։ Հայաստանին չդիպչեմ... Առհասարակ մենք բոլորս պետք է լռենք ու գովե՞նք նրանց, թե որքան լավն են, որ ռուս ժողովրդի հաշվին են ապրում»,-ընդգծել է ՌԼԴԿ ղեկավարը։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «իմաստուն ղեկավար» է անվանել, իսկ նրա հոր (Հեյդար Ալիևի. խմբ.) մասին էլ ավելի լավ է արտահայտվել:
«Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ դժվար են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք չգիտե՞ն խոսքի ազատության մասին»,- եզրափակել Է Ժիրինովսկին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ: Մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեմային` քաղաքական գործիչը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի բոլոր տարածքներ, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-28 17:52
Католикосу Всех армян Гарегину Второму и сопровождавшим его представителям духовенства, несмотря на запреты правоохранителей, удалось пройти к мемориальному комплексу "Сардарапат". Об этом сказал Sputnik Армения директор Центра христианского воспитания Первопрестольного Эчмиадзина, протоархимандрит Закария Багумян.
-
2024-05-28 17:51
Ряд западных общественных организаций осудил насильственные действия полиции в отношении оппозиционных активистов в Ереване. Об этом говорится в их совместном заявлении, передает Sputnik Армения.
-
2024-05-28 17:49
Архимандрит Рубен Заргарян опубликовал на своей странице в фейсбук видео из мемориального комплекса Сардарапат, передает News.am.
-
2024-05-28 17:47
Депутат парламента Армении от блока "Честь имею", экс-глава парламентской комиссии по правам человека Тагуи Товмасян обратится в правоохранительные органы Армении и международные структуры после того, как полицейские попытались не пропустить Католикоса всех армян к мемориальному комплексу в Сардарапате. Об этом она сообщила Sputnik Армения, комментируя сегодняшний инцидент.