ՀԱՊԿ-ը հոկտեմբերին զորավարժություններ կանցկացնի
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերն այս տարվա հոկտեմբերին կանցկացնեն «Փոխազդեցություն-2021» զորավարժությունները: Այդ մասին այսօր հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Sputnik հարթակում առցանց ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես նշել է Զասը, նախատեսվում են նաև «Էշելոն-2021» նյութական և տեխնիկական աջակցության ուժերի, ինչպես նաև «Պոիսկ-2021» հետախուզական ստորաբաժանումների զորավարժություններ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ զորավարժությունների թեմաները շատ արդիական են՝ կապված Աֆղանստանում առկա իրավիճակի հետ:
Կիրականացվեն անօրինական ռազմական կազմավորումների ոչնչացման վարժանքներ:
Անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին, Զասը մտահոգություն է հայտնել, որ զինյալների դեմ դիմադրությունը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Նա միաժամանակ ընդգծել է, որ Տաջիկստան-Աֆղանստան սահմանը պահպանելու համար լրացուցիչ ուժերի, այդ թվում ՀԱՊԿ-ի ներգրավումը պարտադիր չէ:
ՀԱՊԿ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղղզստանը և Տաջիկստանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 17:28
По предварительным данным, в результате действий полицейских на дороге в Киранц подвергнуты приводу не менее 11 человек. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-05-20 17:24
Полицейские задержали граждан неподалеку от въезда в село Киранц Тавушской области Армении.
-
2024-05-20 17:21
Где хотим, там и можем ограничивать. Об этом у дороги к Киранцу в беседе с депутатом парламента от блока «Армения» Арманом Казаряном 20 мая заявил начальник Главного управления государственной охраны Полиции Георгий Айвазян.
-
2024-05-20 17:18
Президент Азербайджана Ильхам Алиев заявил, что между Арменией и Азербайджаном уже достигнуты позитивные договоренности по вопросам делимитации и демаркации общей границы.