Լավրով. Ռուսաստանը չի ցանկանում ամերիկացի զինվորականների տեսնել Կենտրոնական Ասիայում
Ռուսաստանը չի ցանկանում ամերիկացի զինվորականների տեսնել Կենտրոնական Ասիայում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ Wall Street Journal-ը հարցրել է՝ արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա ամերիկացի զինվորականների տեսնել Կենտրոնական Ասիայում: Ոչ: Նախ, մենք ունենք անվտանգության ընդհանուր տարածք, և այդ տարածքն ունի իր պարտավորությունները: Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որը ենթադրում է բոլոր դաշնակիցների համաձայնությունն իրենց տարածքում օտարերկրյա զինված ուժերի տեղակայման հետ կապված հարցերում»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, հիմնական պատճառն այն է, որ ամերիկացիները ցանկանում էին, հեռանալով Աֆղանստանից, իրենց ենթակառուցվածքների և զենքի մի մասը, զինծառայողներին տեղակայել հարևան երկրների տարածքում, որպեսզի անհրաժեշտության դեպքում այնտեղից հարվածներ հասցնեին Աֆղանստանի տարածքի ուղղությամբ, եթե Աֆղանստանն «իրեն վատ պահի»: «Եթե կարծում եք, որ ինչ-որ երկիր, լինի դա Կենտրոնական Ասիան կամ այլ, շահագրգռված է նման թիրախ դառնալ, որպեսզի ամերիկացիները բավարարեն իրենց ինչ-որ նախաձեռնություններ, ես խիստ կասկածում եմ, որ դա որևէ մեկին պետք է»,- ասել է Լավրովը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.