Последние новости

G7. «Թալիբանը» պատասխանատու է Աֆղանստանում ահաբեկչության կանխարգելման և խաղաղության համար

«Մեծ յոթնյակի»-ի երկրների ղեկավարները հայտարարել են, որ «Թալիբանը» պատասխանատու է ահաբեկչությունը կանխելու, մարդու իրավունքները հարգելու և Աֆղանստանում խաղաղ լուծում գտնելու համար, տեղեկացնում է News.am:

G7-ի հայտարարությունը արվել է Մեծ Բրիտանիայի կողմից հրավիրված արտակարգ նիստից հետո և Աֆղանստանի վերաբերյալ գլոբալ ռազմավարության դաշնակիցներին միավորելու ջանքերի մաս է հանդիսանում:

«Մասնավորապես, մենք վերահաստատում ենք, որ «Թալիբանը» պատասխանատվության է կրելու ահաբեկչությունը կանխելու իրենց գործողությունների համար՝ մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց, աղջիկների և փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև Աֆղանստանում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

«Մենք կոչ ենք անում Աֆղանստանի բոլոր կողմերին բարեխղճորեն աշխատել ներառական և ներկայացուցչական կառավարություն ստեղծելու համար՝ կանանց և փոքրամասնությունների ներկայացուցիչների իրական մասնակցությամբ:

Ցանկացած ապագա կառավարության օրինականությունը կախված է նրանից, թե «Թալիբանը» ինչ մոտեցում է ցուցաբերում իր միջազգային պարտավորությունները և Աֆղանստանում կայունության ապահովման պարտավորությունը կատարելու համար»:

G7-ի երկրները, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ընդգծել են իրենց նվիրվածությունը Աֆղանստանի ժողովրդին, հումանիտար օգնության տրամադրման և փախստականներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ «առաջնահերթ խնդիրը իրենց քաղաքացիների և այն աֆղանստանցիների անվտանգ տարհանումն է, ովքեր համագործակցել են իրենց հետ և աջակցել վերջին քսան տարիների ընթացքում, ինչպես նաև Աֆղանստանից նրանց անվտանգ ելքի ապահովումը»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ