Последние новости

«Հրապարակ»․ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆԻՑ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐԻ Է ՍՊԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ԱՊԱՐԴՅՈՒՆ

Արցախի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախի անկախության հռչակման 30-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 2-ին կայանալիք հանդիսավոր միջոցառումներին Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեն Ստեփանակերտ: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ նշելով, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը չի ցանկանում գնալ Արցախ, քանի որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն հստակ պահանջ է ներկայացրել դրա կապակցությամբ և փաստացի արգելք սահմանել այցերի վրա:

Թերթը հիշեցնում է, որ դեռ այս տարվա հունվարին Ադրբեջանի ղեկավարությունը շատ նյարդային էր արձագանքել Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Արա Այվազյանի Ստեփանակերտ կատարած այցին`այն անվանելով անօրինական:

Ըստ թերթի` անցած շաբաթ Երևան կատարած այցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ և անձամբ նրանց հրավերներ փոխանցել: Թովմասյանը վստահեցրել է, որ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորները համաձայնության են եկել, որ այդ օրերին բողոքի ակցիաներ չեն կազմակերպվի:

Սակայն թերթը գրում է, որ այս հավաստիացումներն ի վիճակի չեն համոզել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմի բարձրաստիճան, և, հավանաբար, խորհրդարանական «շարքային» պատվիրակություն կմեկնի Արցախ։

Վարչապետն ինքը արձակուրդում կլինի սեպտեմբերի 2-ին, և խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այդ օրը նախատեսված այց ունի Վիեննա, սակայն, ըստ թերթի, նա առանց դրա էլ Ստեփանակերտ չէր մեկնի:

Այնուամենայնիվ, Արցախի ղեկավարությունը ակնկալում է, որ Արցախ կայցելեն իշխող խմբակցությունից փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, «Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանը:

Այս պահին հաստատված է միայն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի այցը Ստեփանակերտ։

Sputnik Armenia

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ