ՄԻՊ-ի թվերը․ Ինչքան վնաս են կրել Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիների առաջացրած հրդեհներից
Ադրբեջանական զինծառայողների` Գեղարքունիքում գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս այրվել է՝
- Կութում՝ 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք,
- Ազատում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք,
- Սոթքում՝ 80 հա արոտավայր և 70 հա խոտհարք,
- Նորաբակում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք:
Տեղեկությունը փաստահավաք աշխատանքների արդյունքում հրապարակել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Բոլոր 4 գյուղերում այսօր մոտ ժամը 16:00-ի դրությամբ ընդհանուր այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք: Ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար: Օրինակ՝ ոչնչացվել է Կութ գյուղի միայն մեկ բնակչի պաշարած մոտ 500 հակ խոտ»,–նշել է Թաթոյանը։
Նշվածից բացի, օրինակ, Կութ գյուղի մի խումբ բնակիչներ ահազանգել են, որ իրենք ծանր նյութական վնաս են կրել, այրվել են խոտհարքերը, հնձած խոտը, ինչպես նաև բնակիչներից մեկի խոտհնձիչը։
Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի հաջողվում. դրանք այնպիսի բարձրադիր վայրերում են, որ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված նաև ձեռքով մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներն առաջացնում են հրդեհների նոր օջախներ:
Տեղի են ունենում բնակիչների իրավունքների զանգվածային խախտումներ՝ դրանով իսկ դիվերսիոն և ահաբեկչական արարքներ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ:
ՀՀ ՄԻՊ–ը շեշտել է` ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, հանցավոր են և ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, իսկ իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-05 12:41
Это движение также для вас, чтобы освободить от этих оков также вас. Я ясно говорю, что та повестка, которую мы диктовали и диктуем, – об истине, о широком социальном примирении и о благословении Господа Бога. Об этом заявил сегодня, 5 мая, лидер движения «Тавуш во имя родины», архиепископ Баграт Галстанян собравшимся после Литургии во дворе монастыря Ахарцин, передает News.am.
-
2024-05-05 10:37
Движение, возглавляемое предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, начавшее накануне шествие из Киранца в Ереван, дошло до Ахарцина.
-
2024-05-05 10:32
Бывший омбудсмен Армении, председатель фонда «Татоян» Арман Татоян в интервью с порталом 168.am ответил на вопрос о том, собирается ли он заняться политикой.
-
2024-05-05 10:30
Партия «Свобода» безоговорочно поддерживает движение, возглавляемое архиепископом Багратом Галстаняном. Об этом на своей странице в Facebook написал бывший премьер-министр Армении Грант Багратян, передает News.am.