ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ, ԹԵ ԻՆՉ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԸ ՀԱՆՁՆՎԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ. Ղազինյան
Ապագայում հարուցվելիք քրեական գործի շրջանակներում պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Ապագայում հարուցվելիք քրեական գործի շրջանակներում պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն:
Նախնական տեղեկություններով Հայաստանի ինքնիշխան տարածքները Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին են հանձնվել Ալիևի հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության հիմքով՝ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումով, որում առկա են ՀՀ քր. օր.-ի 299 և 308 հոդվածի երկրորդ մասի (պետական դավաճանություն և պաշտնական լիազորությունների չարաշահում) հատկանիշներ:
Արդեն 1 ամիս է ադրբեջանցիներն ահաբեկում են Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց նվիրած Գորիս-Կապան մայրուղիով երթևեկող ՀՀ քաղաքացիներին, այսօր էլ արգելափակել են դավաճանաբար թշնամուն հանձնված ճանապարհով երթևեկող իրանական բեռնատար մեքենաների ազատ տեղաշարժը: Բոլոր պետական դավաճանները պատասխան են տալու, ոչ մեկ չի պլստալու . . .»,- գրել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 12:04
Встреча министров иностранных дел Армении и Азербайджана состоится в Алматы 10 мая. Об этом пресс-секретарь МИД Армении Ани Бадалян сообщила в соцсети.
-
2024-05-06 12:01
Сейчас в село Киранц Тавушской области прибыли геодезисты. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am утром 6 мая руководитель села Киранц Камо Шагинян.
-
2024-05-06 11:56
Не следует забывать, что азербайджанские вооруженные силы оккупировали территории Сюникской, Вайоцдзорской и Гегаркуникской областей Армении. Оккупированы также территории Тавушской области Армении. Об этом написал на своей странице в «Facebook» экс-омбудсмен Армении Арман Татоян.
-
2024-05-06 11:53
В результате взрыва мины в районе села Киранц Тавушской области ранен военнослужащий.