Փաշինյանն ու Իրանի նախագահը հանդիպել են Տաջիկստանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տաջիկստանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Նա հրապարակել է հանդիպման լուսանկարները։
Վարչապետի մամուլի ծառայությունն էլ հրապարակել է հանդիպման մանրամասները։ Ըստ հաղորդագրության` Իրանի նախագահը Փաշինյանին ասել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր իրականացնել:
Փաշինյանն իր հերթին նշել է, որ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով:
«Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին մասնակցելու համար:
ՀՀ վարչապետը երեկ ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 05:19
6 мая, с 12:00 мы продолжим шествие отсюда. Об этом сообщил депутат парламента Армении, участник движения «Тавуш во имя родины» Гарник Даниелян, поблагодарив участников шествия.
-
2024-05-06 05:14
Микаэл Амбарцумян, бывший исполняющий обязанности директора СНБ, заявил, что будет рядом с Багратом Србазаном.
-
2024-05-06 05:11
Израильские власти провели обыск в гостиничном номере в Иерусалиме, который использовался телеканалом Al Jazeera в качестве офиса, после того как в воскресенье правительство страны решило прекратить работу катарского телеканала сообщает Reuters со ссылкой на источники в Израиле и телеканале.
-
2024-05-06 05:06
К шествию, возглавляемую архиепископом Багратом Галстаняном, присоединился и выразил свою поддержку сын экс-начальника генштаба ВС Армении, генерал-полковника Юрия Хачатурова, Игорь Хачатуров.