«Հրապարակ». ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ԼՈՒԾԵԼ ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՐՑԸ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տևական բանակցություններից հետո նախօրեին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները. սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, ՍՍՀՄ քարտեզների հիման վրա: Անորոշ ժամանակով երկարաձգվել է ռուսական կողմի ներկայությունը: Սյունիքով տրանզիտ ճանապարհը կվերահսկվի ՌԴ և ՀՀ սահմանապահների կողմից. կգործեն սահմանապահ անցակետեր, ադրբեջանցիները կվճարեն ճանապարհից օգտվելու համար: Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլար:
Չի հաջողվել լուծել Գորիս-Կապան ճանապարհի հարցը, ռուսական կողմը խոստացել է ֆինանսավորել շրջանցող Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը: ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել մեր լուրը՝ ասելով, թե բոլոր քայլերը տանելու են խաղաղության դարաշրջանի հաստատմանը։
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց. «Կարծում եմ՝ Հայաստանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը պետք է քննարկվի Արցախի կարգավիճակի հստակեցմամբ՝ ինքնորոշման իրավունքը, ճանաչման միջազգային գործընթացը հաշվի առնելով։ Տպավորություն կա, որ Ադրբեջանը փորձում է տարանջատել Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված հարցերը՝ հետագայում Արցախի հետ կապված հարցերը կարգավորել Ռուսաստանի հետ երկկողմ՝ ՌԴ-Ադրբեջան ձևաչափով։
Երկրորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ այս իշխանությունների քաղաքականությունն ու մոտեցումները 2018-ից ցույց են տվել, որ նրանք ի վիճակի չեն Հայաստանի և Արցախի շահերից բխող էֆեկտիվ բանակցություններ վարել, և կա մեծ վտանգ, որ ադրբեջանցիները կօգտվեն այս իրավիճակից, ու մեր կորուստները շատ ավելին կլինեն, քան կարող են լինել մեկ այլ պարագայում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 14:26
Оппозиционные фракции парламента Армении – "Айастан" и "Честь имею" – пригласили послов, аккредитованных в Армении, и представителей международных организаций, финансирующих программы по демократии, защите прав человека в республике, на закрытую встречу. Об этом секретарь парламентской фракции "Айастан" Арцвик Минасян заявил журналистам, передает Sputnik Армения.
-
2024-05-02 14:20
Депутату от блока «Армения» Гарнику Даниеляну удалось обойти полицейские силы и присоединиться к гражданам, находящимся в селе Киранц. Об этом говорится в сообщении, распространенном инициативой «Тавуш во имя Родины», передает News.am.
-
2024-05-02 14:18
В Гюмри граждане проводят акцию осведомленности - в поддержку жителей Тавуша. Об этом говорится в сообщении, распространенном движением «Тавуш во имя Родины», передает NEWS.am.
-
2024-05-02 14:18
В процессе делимитации и демаркации армяно-азербайджанской границы срочно необходим перелом, заявил в четверг в парламенте экс-министр обороны РА, глава оппозиционной парламентской фракции «Армения» Сейран Оганян, передает Новости-Армения.