Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵ ՖԱԿՏՈ ԹՈՒՐՔԱՄԵՏ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵԶ ԶՐԿՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏՎԱՐԻՑ
Թուրքագետ, «Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Վարուժան Գեղամյանը, արձագանքելով Էրդողանի այն հայտարարությանը, թե Փաշինյանը ցանկանում է իր հետ հանդիպել, գրում է.
«Շարունակվում է ՀՀ կապիտուլիանտ վարչապետ Ն. Փաշինյանի և Էրդողանի հեռակա երկխոսությունը՝ բացահայտելով նոր մանրամասներ առկա գաղտնի բանակցություններից։
Րոպեներ առաջ Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների ու Սյունիքի «Թյուրքական միջանցքի» թեմաներին և հեռակա դիմելով Փաշինյանին, բառացիորեն ասել է հետևյալը.
«Այդ միջանցքի բացվել-չբացվելու հարցը բացառապես քաղաքական է։ Եթե Թայիփ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը։ Մենք դեմ չենք հանդիպելուն։ Հանդիպման պատրաստվելիս պետք է դրական մոտեցում ցուցաբերելու քայլեր անել։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ և դիվանագիտություն կսկսենք։ Աստվածն առաջ՝ նա այստեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցում կցուցաբերի։ Աստվածն առաջ, Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը միջանցքների բացմամբ կհաղթահարվի»։
Այս կարճ ելույթը բացահայտում է մի քանի փաստեր.
◾ Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ։
◾ Հայաստանի առջև Թուրքիայի կողմից դրված նախապայմաններից գլխավորը Սյունիքով «Թյուրքական միջանցքի» տրամադրումն է, առանց որի Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ որևէ հարաբերություն հաստատել։
◾ Էրդողանի խոսքից կարելի է ենթադրել, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը «դրական» ազդակներ է ուղարկել թուրքական նախապայմանների կատարման հարցում։
Իմիջիայլոց, թուրքական կողմը հերթական անգամ ստորացնում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը՝ հանրայնացնելով և անհարգի ոճով դիմելով Փաշինյանին։
Ցավում եմ, բայց կատարվում է իմ հերթական կանխատեսումը. Հայաստանի թուրքացում շարունակվում է արագ տեպմերով։ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ ղեկավարը մեզ զրկում է պետականության վերջին պատվարից՝ անկախ Սյունիքից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-12 18:49
На площади Республики Еревана стартует всенациональный митинг, созванный предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-12 17:07
С территории у Матенадарана стартовало молодежное шествие к площади Республики в Ереване, где в 18:30 начнется общенациональный митинг во имя Родины.
-
2024-05-12 08:36
Гражданин Вазген Арутюнян в рамках онлайн-беседы «5 вопросов Армену Ашотяну» задал политзаключенному, вице-президенту РПА Армену Ашотяну вопрос о церемонии инаугурации президента России Владимира Путина 8 мая и отсутствии Никола Пашиняна и Ильхама Алиев на последовавшем параде. Гражданин спросил: "Ни Никол, ни Алиев не едут на инаугурацию и "парад", но они встретятся с Путиным 8 мая. Что это за игра? Какие последствия все это будет иметь?"
-
2024-05-12 08:32
Президент Азербайджана Ильхам Алиев недавно допустил, что в будущем Армения сможет покупать азербайджанский газ, связав это с реалиями, которые могут настать после возможной нормализации отношений между Азербайджаном и Арменией и вероятного подписания мирного договора. Следом за этим спикер парламента Армении Ален Симонян назвал гипотетическое «проведение газопровода из Азербайджана и Ирана и покупка у них газа очень хорошими вариантом», пояснив при этом, что обсуждения пока не ведутся.