ՀՀ նախագահ. Ինձ անհանգստացնում են հայկական գիտության ներկան ու ապագան
Ինձ անհանգստացնում են Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ներկան ու ապագան, անհանգստացնում են հայկական գիտության ներկան ու ապագան։ Այս մասին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին նվիրված նիստում սեպտեմբերի 22-ին ասաց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրներից մեկը հայկական գիտությունը իրական արդյունաբերության հետ կապելու անհրաժեշտությունն է։ Արմեն Սարգսյանը նշեց նաև Հայաստան արդի տեխնոլոգիաները և գիտության ձեռքբերումները բերելու անհրաժեշտության մասին, աշխարհի հետ կապը չկորցնելու անհրաժեշտության մասին, որը հաստատված էր բազում տարիների ընթացքում։
«Բյուրականի աստղադիտարանը պարզապես աստղադիտարան չէ, այն մեր գիտության լոկոմոտիվներից մեկն էր, շարժիչը, համաշխարհային կենտրոն էր, համաշխարհային արժեք է։ Աստղադիտարանի 100-ամյակին կհիշենք առաջին 50 տարինե՞րը, թե՞ կմտածենք գալիք 100 տարիների մասին։ Հարցն այն է, թե արդյոք մենք կամք ունենք, ուժ, հնարավորություններ, աջակցություն (այդ թվում ֆինանսական, վարչական, գիտական), որպեսզի Բյուրականի աստղադիտարանը ինչպես եղել է, այնպես էլ շարունակի մնալ աշխարհում լավագույնների ցուցակում։ Պետք է մտածել այն մասին, թե ինչպիսին կլինեն հաջորդ տարիները։ Մեր գիտությունը լոկոմոտիվների կարիք ունի, ինչպիսին կարող են դառնալ արհեստական ինտելեկտը, ժամանակակից մաթեմատիկան, կենսատեխնոլոգիաները՝ կապված գիտության էկոլոգիայի հետ, գիտությունն առողջ ապրելակերպի մասին»,- ավելացրեց նախագահը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 05:14
Этой весной в Северной Америке произойдет редчайшее событие: из-под земли выйдут сразу два выводка периодических цикад. Эти насекомые не показываются на поверхности годами, а одновременного появления двух выводков приходится ждать столетиями. В прошлый раз это случилось, когда еще существовала Священная Римская империя. В то время о периодических цикадах почти ничего не знали, а их появление принимали за нашествие библейской саранчи.
-
2024-05-14 05:05
В МВД Армении сообщили, что полиция подвергла приводу 88 участников акции в Ереване. Протестующие выступали за отставку премьер-министра страны Никола Пашиняна, который решил передать несколько приграничных сел Азербайджану. Об этом пишет ИРНА.
-
2024-05-14 05:01
Экс-заместитель министра иностранных дел Армении Авет Адонц посчитал примитивными и провинциальными обвинения главы МИД Арарата Мирзояна, назвавшего дезертирами бывших высокопоставленных дипломатов, участвующих в протестном движении "Тавуш во имя Родины". Об этом он сказал Sputnik Армения.
-
2024-05-14 04:56
Премьер-министр Никол Пашинян не сможет удержать власть, и это уже более чем очевидно. Об этом заявил экс-директор Всеармянского фонда «Армения» Ара Варданян, передает Verelq.am.