ՄԱԿ միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ հանրային լսումներ կանցկացնի
ՄԱԿ միջազգային դատարանը հոկտեմբերի 2021 թվականի հոկտեմբերի 14-ին և 15-ին Հաագայի Խաղաղության պալատում կանցկացնի հանրային լսումներ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի):
Լսումները նվիրված կլինեն ժամանակավոր միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության հայցին:
Բացի այդ, հոկտեմբերի 18-ին և 19-ին դատարանը լսումներ կանցկացնի Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջով:
COVID-19 համավարակի պատճառով լսումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով: Դատարանի որոշ անդամներ անձամբ ներկա կգտնվեն Արդարադատության մեծ դահլիճում կայանալիք բանավոր նիստերին, իսկ մյուսները կմասնակցեն հեռակա տեսաուղերձի միջոցով: Գործին կողմերի ներկայացուցիչները կմասնակցեն անձամբ կամ տեսակապով:
Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԿ միջազգային դատարանում դատավարություն էր նախաձեռնել Ադրբեջանի հետ` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: Հայկական կողմի ներկայացրած հայցադիմումում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», որն արտահայտվել է, ի թիվս այլ բաների, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ խախտումների մեջ: Ըստ հայկական կողմի պնդման՝ «այդ խախտումները կրկին առաջին պլան են դուրս եկել 2020 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հակամարտության ժամանակ», երբ ադրբեջանական կողմը կրկին թույլ է տվել կոնվենցիայի կոպիտ խախտումներ: և նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարին հաջորդած ռազմական գործողությունների ավարտից հետո, Ադրբեջանը շարունակեց սպանություններ, խոշտանգումներ և այլ հանցագործություններ իրականացնել հայ ռազմագերիների, պատանդների և այլ բանտարկյալների դեմ:
Այդ հիմքով Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը մեղավոր ճանաչվի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու մեջ՝ հետագա վնասները կանխելու և արդեն պատճառված վնասները փոխհատուցելու համար:
Հայցում պահանջվում է նաև Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջանկյալ միջոցներ ներդնել` Հայաստանի և հայերի իրավունքները հետագա ոտնձգություններից պաշտպանելու և տարաձայնությունների սրումը կանխելու նպատակով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 19:46
В здание правительства Армении прибыл губернатор Тавушской области Ваге Галумян. Он очень быстро вошел в здание, отказавшись отвечать на вопросы журналистов.
-
2024-04-29 19:43
Депутат блока "Айастан" Артур Хачатрян написал заявление против сотрудников полиции, незаконно подвергших его приводу. Об этом он сообщил в соцсети.
-
2024-04-29 19:41
Из-за активности волны тропического теплого воздуха 17-29 апреля максимальные температуры, зафиксированные в дневные часы в ряде районов страны, превысили невиданные ранее исторические показатели. Об этом говорится в сообщении, распространенном ГНКО «Центр гидрометеорологии и мониторинга». Новости Армении - NEWS.am
-
2024-04-29 19:38
Комитет по юридическим вопросам парламента Грузии во втором чтении поддержал инициированный правящей партией «Грузинская мечта» законопроект «О прозрачности иностранного влияния». Оппозиция считает законопроект российским аналогом «закона об иноагентах».