Последние новости

Ադամ Շիֆ․ Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ սպառնալիքը մնում է անտանելի բարձր

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ, չնայած Ադրբեջանի և Հայաստանի հրադադարի մասին համաձայնագրին՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ շարունակվող ագրեսիան նշանակում է, որ հազարավոր անմեղ քաղաքացիներ դեռ ապրում են վախի մեջ, և սպառնալիքը մնում է անտանելի բարձր:

«Շատ կարևոր է, որ մենք մանրակրկիտ հասկանանք ներկա իրավիճակը և ուշադիր նայենք բոլոր հնարավոր սպառնալիքներին, այնպես որ մենք ավելի լավ պատրաստ լինենք ապագա մահացու հակամարտությունները կանխելու համար:

Ահա թե ինչու Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն ներառել մի միջոց, որը ես և Ջեքի Սփիերը պաշտպանեցինք 2022 թվականի Հետախուզության թույլտվության ակտում, որը կպահանջի զեկույց Հարավային Կովկասում ռազմական գործողությունների հավանականության մասին՝ ներառյալ Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած յուրաքանչյուր գործիք` ապահովելու համար, որ խաղաղությունը տևական լինի Հայաստանի և Արցախի ժողովրդի համար»,- գրել է Ադամ Շիֆը, տեղեկացնում է Panorama.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ