Թաթոյանն անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդին ներկայացրել է հայ ռազմագերիների տանջանքները
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի հետ։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում և հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի զեկույցները, հիմնավոր ապացույցներ։
Խոսվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունից՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 15:58
Лига Христианского Альянса заявляет об уничтожении Азербайджаном и Турцией христианских исторических памятников на территории Арцаха, передает Новости-Армения.
-
2024-05-02 15:56
По сведениям NEWS.am, министра здравоохранения РА Анаит Аванесян в ближайшее время отправят в отставку.
-
2024-05-02 15:53
Предводитель Тавушской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, которого полицейские не впускают в село Киранц, устроил сидячий пикет посреди улицы, передает Panorama.am.
-
2024-05-02 15:53
66 членов Палаты представителей Конгресса США призвали глав комитета по ассигнованиям этой же палаты выделить $250 млн. беженцам Арцаха, расширить военную помощь США Армении, полностью прекратить военную поддержку Азербайджану и рассмотреть вопрос санкций против военных преступников Азербайджана. Об этом сообщает Центральный офис «Ай дата» АРФ «Дашнакцутюн», передает АРКА.