ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել բոլոր տարբերակները
«Միացյալ Նահանգները պատրաստ է դիտարկել բոլոր տարբերակները, եթե Իրանը չցանկանա վերադառնալ 2015 թվականի միջուկային գործարքի սահմանափակումներին», - ասել է Իրանում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ռոբ Մելլին:
«Մենք պատրաստ ենք հարմարվել այլ իրականությանը, որի դեպքում մենք ստիպված կլինենք զբաղվել Իրանի միջուկային ծրագրի լուծման բոլոր տարբերակներով, եթե նա պատրաստ չլինի վերադառնալ 2015 թվականի միջուկային գործարքի սահմանափակումներին», - ասել է նա Reuters-ին:
Մելլի խոսքով՝ ԱՄՆ-ը ու Իսրայելը միասնական են Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման դեմ: «Մեծ է հավանականությունը, որ Իրանը այլ ճանապարհ կընտրի, և մենք պետք է համակարգենք մեր գործողությունները Իսրայելի և տարածաշրջանի այլ գործընկերների հետ: Ես մեկնելու եմ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ (Արաբական Միացյալ Էմիրություններ) և Կատար՝ խոսելու (միջուկային գործարքին) վերադառնալու ջանքերի և այն մասին, թե ինչ տարբերակներ ունենք վերահսկելու Իրանի միջուկային ծրագիրը, եթե չկարողանանք հասնել այդ նպատակին», - ասել է Մելլին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-08 19:43
Посол США в Армении Кристина Квин встретилась с представителями парламентской оппозиции. Об этом сообщает пресс-служба посольства.
-
2024-05-08 19:41
Мы примем участие в общенациональном митинге, который состоится 9 мая на площади Республики в Ереване. Об этом говорится в сообщении, распространенном Союзом офицеров запаса Службы национальной безопасности Армении.
-
2024-05-08 19:40
9 мая в Ереване присоединимся к общенациональному митингу. Об этом говорится в заявлении, распространенном блоком «Эчмиадзин».
-
2024-05-08 19:20
Шествие во главе с предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном доходит до города Абовян.