«ԿՈՐՍՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ. ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ընթանում է «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովը:
Սույն պանելային քննարկման նպատակն է Հայաստանի անվանի քաղաքական և հասարակական գործիչների, բարձր որակավորում ունեցող փորձագետների հետ վերլուծել, Հայաստանի հասարակությանը ներկայացնել պատերազմի պարտության իրական և խորքային պատճառները, ինչպես նաև բացահայտել, թե ինչպիսի ներքաղաքական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շարժառիթներ են եղել Փաշինյանի քաղաքական վարքագծի հիմքում, ինչ գործոններ են ազդել նրա կողմից կարևորագույն որոշումների կայացման վրա, մասնակցել են արդյոք Հայաստանի ռազմական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները այս որոշումների կայացմանը և ունեին արդյոք հնարավորություն ազդել ճակատագրական որոշումների ընդունման վրա:
Համաժողովին ելույթներով հանդես կգան ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտությունների փորձագետ, քաղաքական մեկնաբան Նաիրի Հոխիկյանը, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը, հեռուսալրագրող, քաղաքական մեկնաբան Դավիթ Սարգսյանը, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Ղազինյանն ու ԱՆնա Գրիգորյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 18:15
«Ереван должен подняться на ноги, чтобы Киранц смог достичь своей цели», – заявил в ответ на вопрос журналиста после заседания Антикоррупционного суда зампредседателя Республиканской партии Армении (РПА), политзаключенный Армен Ашотян, передает Panorama.am.
-
2024-05-02 18:12
До тех пор, пока в Национальном Собрании не начнется процесс импичмента Никола Пашиняна, все остальное несерьезно. Об этом на своей странице в фейсбук пишет бывший посол РА в Польше Эдгар Казарян.
-
2024-05-02 18:12
Осуществленные властями Армении в отношении жителей села Киранц Тавушской области действия напоминают акт государственного терроризма, заявляет политолог Сурен Петросян, передает Panorama.am.
-
2024-05-02 18:06
В Киранце нет электричества, интернет слабый. Жители села считают, что это делается намеренно, чтобы оказать психологическое давление на людей.