Последние новости

Հայտնի են Չարչյանի առողջական վիճակը քննող 5 փորձագետների անունները

Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրգործով հրատապ նիստ է հրավիրվել։ Չարչյանը ներկա չէ նիստին։

Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ այսօր կհաստատվի բժշկական հանձնաժողովի անդամները։ Ըստ այդմ` հանձնաժողովի փորձագետներ դարձան թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը, բժիշկ Արշակ Ղազարյանը։

Բժիշկները փաստեցին, որ որևէ ազգակցական կապ չունեն պրոֆեսոր Չարչյանի հետ։

Դատավորը հայտնեց նաև, որ ևս 5 փորձագետների պետք է ընտրեն և նրանց ընդհանուր թիվը 10 կլինի։

Դատարանը 1 ժամով ընդմիջման գնաց նիստին մյուս փորձագետների ներկայությունն ապահովելու համար։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց, որ Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը` որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Մենք քանիցս պնդել ենք, որ շաքարային դիաբետի այդ ծանր ձևը համատեղելի չէ կալանքի հետ»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով` Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող փորձագետները փաստաթղթային ուսումնասիրություն են անելու, ոչ թե փորձաքննություններ են իրականացնելու։ Այսինքն` բժիշկներնուսումնասիրելու են Չարչյանի անցած ստուգումների հիման վրա տրամադրված փաստաթղթերը։

Նա ևս մեկ անգամ պնդեց` Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն ուշանում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անգործության հետևանքով։ Ալեքսանյանը նշեց` ժամանակը գալու է, և բոլորն իրենց պատասխանատվությունը կրելու են, Ավանեսյանը` նույնպես, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ