Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան և Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է հրավիրվել։
Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ավելի վաղ հայտնել էր, որ բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել, ապա Չարչյանի առողջական վիճակը վատթարացել էր, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, և այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:
Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) , տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 10:45
Российский военный обозреватель Виктор Литовкин прокомментировал Alpha News вероятный выход Армении из ОДКБ, а также поставки оружия Россией Еревану.
-
2024-04-29 10:36
Граждане перекрыли трассу Гюмри-Армавир в знак поддержки тавушцев, протестующих против территориальных уступок Азербайджану.
-
2024-04-29 10:27
В то время как армянские власти информируют об установке столбов на границе с Азербайджаном, процесс делимитации небольшого участка и передача его под контроль Азербайджана вызвали значительную реакцию в армянском обществе. Локальная акция противников этой инициативы, выраженная в блокировке межгосударственной трассы в селе Киранц на армяно-азербайджанской границе, за несколько дней значительно распространилась. В ходе протестов были задержаны десятки человек. Армянский политолог Грант МИКАЕЛЯН в интервью VERELQ охарактеризовал происходящее как «бунт», отмечая, что эти акции, хотя и имеют пока локальный характер, могут серьёзно подорвать репутацию властей.
-
2024-04-29 09:44
Бывший омбудсмен Армении Арман Татоян также находится в Киранце.