Ադրբեջանի ՆԳՆ նախկին ղեկավար. Աշխարհում կգտնվեն ազդեցիկ ուժեր, որոնք կպաշտպանեն Երևանի դիրքորոշումը
Եթե Հայաստանը պնդի Զանգեզուրի միջանցքի էքստերիտորիալ լինելը՝ ասելով, որ խոսքը սովորական ճանապարհի մասին է, ապա Բաքուն ևս կարող է փոխել մոտեցումը Լաչինի միջանցքի հարցում։ Այս մասին haqqin.az-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, տեղեկացնում է News.am-ը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի խոստովանությունը Ադրբեջանի հետ սահմանազատման ընդունելիության մասին բոլորովին չի նշանակում հարցի լուծում։ Հայաստանի վարչապետը համաձայնություն է տվել մասնակցելու գործընթացին, որը կարելի է ձգձգել անվերջ։ Զուլֆուղարովի խոսքով՝ Փաշինյանի համաձայնությունը սահմանազատմանը վերաբերում է միայն հարցի տեխնիկական կողմին։ Այն դեպքում, երբ որպես հիմք այստեղ անհրաժեշտ է ավելի լուրջ փաստաթուղթ, որում կընդունվեին նաև հարևան երկու պետությունների տարածքային ամբողջականությունն ու նրանց ինքնիշխանության փոխադարձ հարգումը։ Պայմանագիր ստորագրելով Ադրբեջանի հետ սահմանների ճանաչման մասին՝ Հայաստանը մի կողմ է քաշվում, իսկ նրա տեղը զբաղեցնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն անմիջապես բանակցությունների սեղանին կվերադրաձնի Ղարաբաղի կարգավիճակի հարցը,- կարծում է Զուլֆուղարովը։- Սա ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած որոշման վրա վետոյի իրավունք ունի և, հետևաբար, կազդի միջնորդական առաքելության վրա։
ՆԳՆ նախկին ղեկավարը կարծում է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա ազդեցության քիչ լծակներ չունի։ Մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի բաց մնացած հարցը, ինչպես նաև ադրբեջանցիների վերադարձի հնարավորությունը Հայաստանի տարածք։ Այսինքն՝ խոսքը սիմետրիկ մոտեցման մասին է, երբ Երևանի կոչերը Ադրբեջանի տարածքում բնակվող հայերին հատուկ իրավունք տրամադրելու մասին հավասարակշռվում են Բաքվի կոչերով՝ ադրբեջանցի փախստականներին ապահովել Հայաստանի տարածքի հայրենի քաղաքներ և գյուղեր վերադառնալու իրավունք։
«Սիմետրիայի սկզբունքը պետք է տարածվի նաև երկու միջանցքների փոխկապակցվածության վրա։ Եթե Հայաստանը պնդի Զագեզուրի միջանցքի էքստերիտորիալ լինելը՝ ասելով, որ խոսքը սովորական ճանապարհի մասին է, ապա Բաքուն ևս կարող է փոխել իր մոտեցումը Լաչինի միջանցքի հանդեպ, որի անվտանգությունը կապահովեն ռուս խաղաղապահները, իսկ սահմանային պահպանության և մաքսային ծառայության գործառույթները կանցնեն ադրբեջանական կառույցներին»,- ասել է ներքին գործերի նախկին նախարարը։ Նրա խոսքով՝ դեռ ամեն բան չէ, որ պարզ է, թե խորհրդային ինչ քարտեզներով են իրականացվելու սահմանազատումն ու սահմանագծումը. «Չի բացառվում, որ մինչև 1929թ. ԽՍՀՄ քարտեզներով, որոնց համաձայն՝ Զանգեզուրը Ադրբեջանական ԽՍՀ մասն էր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 20:50
Завтра в 17:00 у здания Оперы состоится международный экономический форум, на котором также выступит руководитель этого правительства. Об этом сегодня, 14 мая, заявил во дворе церкви Сурб Анна архиепископ Баграт Галстанян, призвав граждан быть в это время там и выразить свое несогласие с политикой властей.
-
2024-05-14 20:48
Завтра мы продолжим наши встречи с общественными организациями и партиями. Об этом заявил во дворе церкви «Сурб Анна» в Ереване 14 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, подводя итоги дня.
-
2024-05-14 19:55
Архиепископ Баграт Галстанян – о предложении Осканяна: У меня нет ни амбиций, ни желания занять пост премьера.
-
2024-05-14 19:33
Собрались 70-80 000 человек, на следующий день движение просто не может погаснуть. Об этом заявил в беседе с корреспондентом NEWS.am депутат от блока «Армения» Гарник Даниелян.