Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով փորձագետները գործի են անցել
Պրոֆեսոր, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործով պրոֆեսորի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով փորձագետներն անցել են իրենց գործին։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հայտնել էինք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ընթացավ Չարչյանի դեմ քրգործով հերթական նիստը։ Չարչյանը ներկա էր նիստին, նրան ծափողջույններով դիմավորեցին։
«Օրենքով հստակ ժամկետ չկա ներկայացված, թե ինչքան պետք է տևի առողջական վիճակի առնչությամբ իրականացվող փորձաքննությունը։ Սակայն հանձնաժողով արդեն իսկ ստեղծվել է, դատարանը փորձագետներ է ընտրել, փորձագատներն անցել են գործի և համապատասպխան փորձաքննություններ են իրականացնում»,–ասաց պաշտպանը։
Թե ինչքան կտևի այդ փորձաքննությունը` հայտնի չէ, սակայն Ալեքսանյանը հույս հայտնեց, որ եզրակացությունը շուտ կլինի։
Նա նշեց, որ այդ եզրակացության միջոցով էլ հնարավորություն կլինի Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխելուն անդրադառնալ, քանի որ դատարանը հետաձգել է կալանքը փոխելու հարցը քննարկումը մինչև համապատասխան բժշկական եզրակացություն ստանալը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-04 09:21
Американский бизнесмен Илон Маск заявил, что доллар США "ничего не будет стоить", если США не разберутся с государственным долгом.
-
2024-05-04 09:19
Российский «Газпром» по итогам 2023 года ушел в убыток, который составил 629 млрд руб. (около 6,4 млрд евро) против прибыли 1,23 трлн руб. годом ранее, следует из отчета компании по международным стандартам (МСФО), пишет РБК.
-
2024-05-04 09:15
В 1986 году Сергей Арутюнян, ныне преподаватель Аграрного университета, был включен в состав армянской комиссии по урегулированию административных районов между Арменией и Азербайджаном в Тавуше, которую возглавлял Владимир Мовсисян.
-
2024-05-04 09:14
Полиция открыла оба въезда в село Киранц. Об этом в беседе с корреспондентом NEWS.am 3 мая сообщил глава села Камо Шагинян.