Կարին Տոնոյան․ Մե՛նք պիտի կռիվ տանք մեզ համար
«Հայ զինվորն այսօր իրեն անտեր է զգում։ Հայ զինվորն այսօր չգիտի՝ ինքը վաղը կլինի, թե չի լինի։ Մենք 5 000 զավակ տվեցինք՝ հավատալով խարդախություններին, հավատալով ստերին։ Հիմա մեզ ասում են՝ էլ սուտ չենք խոսում։ Ո՞նց հավատանք», - Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց շարժման նախաձեռնող Կարին Տոնոյանը։
Նա տարակուսեց հասարակության այն հատվածի դիրքորոշումից, որը պատերազմից մեկ տարի անց, Սյունիքում տալով բազմաթիվ զոհեր, գերիներ, դեռ շարունակում է հավատալ իշխանություններին։
«Շարունակում ենք հավատալ խաբողին, ստողին, երկիր տվողին, բայց չենք հավատում իրար, կասկածում ենք իրար։ Նրանք, ովքեր իրենց հոգում ունեն ուժ՝ հաղթահարելու այդ կասկածը, խնդրում եմ՝ դուրս եկեք փողոց, ու մենք կարող ենք հասնել մեծ հաղթանակի։ Այլևս ոչ մեկը չի օգնելու հայ ժողովրդին։ Մենք պիտի հասկանանք, որ մե՛նք ենք կռիվ տալու մեզ համար, որ միայն մե՛զ վրա հույսներս դնելով՝ կարող ենք երկիրը պահել։ Դա ապացուցել են մեր զավակները 44-օրյա պատերազմում, դա ապացուցել են պատմության ընթացքում մեր բոլոր փառապանծ հերոսները։ Եթե մենք պիտի զիջենք այն հողը, որը շաղախված է նրանց արյունով, ուրեմն ապրելու իրավունք անգամ չունենք», - ասաց Կարին Տոնոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 11:11
Центральный банк Республики Армения вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Шарля Азнавура».
-
2024-05-20 11:08
Тела погибших при крушении вертолета президента Ирана перевезены в Тебриз, сообщает Иранское общество Красного Полумесяца. В организации заявили о прекращении поисковых работ на месте катастрофы.
-
2024-05-20 11:05
Осажденный полицейскими Киранц. Об этом говорится в записи, распространенной движением «Во имя Родины», которое обнародовало фотографию из села Киранц Тавушской области. В Киранце на этот момент находится большое число полицейских.
-
2024-05-20 10:23
По крайней мере восемь человек погибли при крушении вертолета президента Ирана Эбрахима Раиси. Об этом сообщило агентство Tasnim.