ԱՄՆ Սենատում արգելափակել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեի նախագիծը
Հանրապետականները երկուշաբթի օրը ԱՄՆ Սենատում ընթացակարգային քվեարկության ժամանակ արգելափակել են հաջորդ ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ից) երկրի պաշտպանության բյուջեի նախագծի ընդունումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ օրենսդիր մարմնի վերին պալատի նիստը հեռարձակվել է Սենատի կայքում։
Ի պաշտպանություն նախագծի՝ Սենատում քննարկման հաջորդ փուլ անցնելուն, որի համար անհրաժեշտ էր հավաքել 60 ձայն, կողմ է քվեարկել է 45 սենատոր, դեմ՝ 51-ը։
Մոտ 770 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեի նախագծում ներառված են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Քվեարկությունից առաջ Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը (Կենտուկիից) հայտարարել է, որ իր կուսակիցները արգելափակելու են բյուջեի նախագիծը այն պատճառով, որ դեմոկրատների մեծամասնությունը թույլ չի տվել հաստատել մի շարք առաջարկներ։ Այն 18 փոփոխություններով փաթեթ է, ներառյալ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումները։ Ավելի վաղ «The Hill» թերթը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը փորձում է համոզել Սենատի դեմոկրատներին արգելափակել պաշտպանական բյուջեի նախագծի փոփոխությունը, որը պատժամիջոցներ կսահմանի գազատարի հավաստագրմանը մասնակցած ընկերությունների նկատմամբ։
Այսպիսով, սենատորները կշարունակեն քննարկել նախագիծը, քանի դեռ մեկ այլ նմանատիպ քվեարկություն չի ավարտի այս գործընթացը։ նոր քվեարկության ամսաթիվը պետք է հայտարարի Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը (Նյու Յորք նահանգ): Հաջողության դեպքում սենատորները ևս մեկ քվեարկություն կանցկացնեն բյուջեի նախագծում 50-ից ավելի ուղղումներով փաթեթի ընդգրկման վերաբերյալ։ Երկու կուսակցությունների սենատորները համաձայնության չեն եկել, թե որ ուղղումները պետք է ներառվեն նախագծում, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 19:42
Армянские организации Ирака выразили свою безоговорочную поддержку движению, возглавляемому архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-06 19:40
Лидеры Белоруссии, Казахстана, Киргизии, Таджикистана, Туркмении, а также Кубы, Лаоса и Гвинеи-Бисау примут участие в параде Победы, кроме того, приглашены руководители исполнительных органов СНГ, Союзного государства, ОДКБ. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков, передает РИА Новости.
-
2024-05-06 19:37
Большое число служащих внутренних войск (красных беретов) стянуто к трассе Ереван-Севан у города Раздана. Об этом заявил Sputnik Армения депутат от блока "Айастан" Гарник Даниелян, участвующий в шествии движения "Тавуш во имя Родины".
-
2024-05-06 18:50
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев не будут присутствовать на параде Победы в Москве 9 мая, сообщил журналистам помощник президента Юрий Ушаков, передает РИА Новости.