Դատավոր ՆԱԽՇՔԱՐՅԱՆ․ ԱՅՍ ԲՈԼՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՆ ԱՐՎՈՒՄ
Ես գտնում եմ, որ այս բոլոր գործողություններն իրենցից ներկայացնում են հետապնդում՝ իմ լիազորությունների դադարեցման նպատակով։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 29-ին դատավոր Զարուհի Նախշքարյանին խիստ նկատողություն էր հայտարարել՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Դատավոր Նախշքարյանն ասաց, որ ԲԴԽ-ի որոշման բովանդակությանը դեռ ծանոթ չի, բայց չի կասկածում, որ այդ որոշումը մի շղթայի մաս է կազմում։
Եվ հարցին՝ արդյոք իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվո՞ւմ, դատավորն ասաց. «Դա ինձ չի հետաքրքրում»։
Զարուհի Նախշքարյանն ասաց, որ ԲԴԽ այդ դիմումը ներկայացնող Գևորգ Գյոզալյանը Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի՝ տրված լիազորագրի համաձայն նրա անունից պետական մարմիններում հանդես գալու լիազորություն չի նախատեսում։
Դատավորն ընդգծեց՝ նկատողության խիստ լինելու իմաստը միայն մեկն է, որ ցանկացած հաջորդ կարգապահական տույժի դեպքում իր լիազորությունները հնարավոր լինի դադարեցնել։
Նշենք, որ ԲԴԽ-ի կողմից կայացված այս որոշումը վրդովվեցրել է փաստաբանական համայնքին և մի շարք դատավորներին։ Նրանք պնդում են, որ դատավորի նկատմամբ քաղաքական ճնշումներ են իրականացվում, քանի որ Նախշքարյանը իշխանություններին հաճելի որոշումներ չի կայացնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 12:02
Жители областного центра Армавирской области Армении – Армавира утром 29 апреля вышли на акцию против односторонних уступок руководства страны в рамках процесса делимитации государственной границы с Азербайджаном.
-
2024-04-29 12:01
Значительная часть общественности с негодованием и недоверием относится к навязанной Азербайджаном «корректировке границ», а по сути, односторонним уступкам. Однако, несмотря на это, власть активно продолжает свое темное дело. Об этом пишет секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2024-04-29 11:57
В связи с инцидентом в Ноемберяне с наездом автомобиля «УАЗ» на толпу протестующих арестованы пятеро…протестующих.
-
2024-04-29 11:57
Такого игнорирования права и закона, свидетелем которого я стал вчера при обсуждении ходатайства об аресте Ваагна Махсудяна, я давно не видел. Об этом на своей странице в Facebook написал адвокат Вараздат Арутюнян.