Մահացել է հայ ժողովրդի բարեկամ, ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Բոբ Դոուլը
99 տարեկանում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր և 1996 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Բոբ Դոուլը (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլ):
«Ծանր սրտով հայտնում ենք, որ սենատոր Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը մահացել է այսօր վաղ առավոտյան քնած վիճակում»,- ասվում է կիրակի օրը քաղաքական գործչի կնոջ՝ Էլիզաբեթ Դոուլի կողմից հիմնադրված բարեգործական կազմակերպության թվիթերյան էջին հրապարակված հաղորդագրության մեջ: Մահվան պատճառների մասին չի հաղորդվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դոուլը 27 տարի՝ 1969-1996 թվականներին, ԱՄՆ Սենատում ներկայացրել է Կանզաս նահանգը, իսկ մինչ այդ ութ տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1996 թվականի նախագահական ընտրություններում նա հանրապետականների թեկնածուն էր, սակայն պարտվեց դեմոկրատ Բիլ Քլինթոնին, ով վերընտրվեց երկրորդ ժամկետով։
Դոուլն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ իր մոտ թոքերի քաղցկեղ են ախտորոշել, փոխանցում է Reuters-ը։
Բոբ Դոուլն իր ողջ կարիերայի ընթացքում եղել է ԱՄՆ-ում հայերի շահերը քարոզող ամերիկացի ամենաակտիվ պետական գործիչներից մեկը։ Երկար տարիներ նա Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծեր է առաջ մղել:
2019 թվականին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախկին սենատոր, հայկական շահերի հայտնի ջատագով և լոբբիստ Ռոբերտ (Բոբ) Դոուլին հանրապետության պետական մրցանակ շնորհելու մասին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-29 05:35
Если в течение примерно 10 дней не вывести движение в политическое поле, не сделать четкого политического предложения, начнется отступление. Об этом написал доктор политических и экономических наук, профессор Ваге ДАВТЯН.
-
2024-04-29 05:30
Список крупных налогоплательщиков по итогам первого квартала 2024 года свидетельствует о том, что в экономике Армении мало что изменилось – рост экономики, как и в последние пару лет, продолжается за счет релокации, реэкспорта, добычи полезных ископаемых и внутреннего потребления. Об этом в беседе со Sputnik Армения заявил председатель Аудиторской палаты Наири САРКИСЯН.
-
2024-04-27 14:59
Глава Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, говоря о акциях неповиновения, проходящих в последние дни близ села Киранц, а также о процессе делимитации госграницы между Арменией и Азербайджаном в Тавуше, призвал граждан Армении законными способами выразить свой протест.
-
2024-04-27 14:54
Вчера ночью неизвестные на автомобиле с тонированными стеклами, без номеров, вероятно, позже в сопровождении губернатора области и других чиновников, тайно приехали, проникли на «подлежащие сдаче территории» и совершили какие-то неизвестные действия. Об этом в беседе с журналистами заявил предстоятель Тавушской епархии, архиепископ Баграт Галстанян.