Մհեր Գրիգորյան․ Հաղորդակցությունների բացումն ու սահմանագծումը տարբեր խնդիրներ են
Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հետ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների՝ Սոչիի հայտարարությանը, ըստ որի՝ պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու և գործը տանելու Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման և հետագա սահմանագծման ուղղությամբ։ Սակայն այս հարցը ոչ մի կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակման հետ», - նշեց նա։
Հայաստանի փոխվարչապետը հավելեց նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերով: «Այդ հարցերի վերջնական կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում դեռ չի եղել», - ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-13 13:19
В Союзе писателей Армении архиепископа Баграта Србазана и участников шествия встретили аплодисментами.
-
2024-05-13 13:15
В ходе акций мирного неповиновения подвергнуты приводу177 человек. Об этом заявил в беседе с журналистами в Союзе художников Армении 13 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян.
-
2024-05-13 13:13
Студенты ряда вузов присоединилась к акциям гражданского неповиновения, которые начались сегодня в Армении.
-
2024-05-13 13:09
Депортированные из Арцаха граждане передали находящему в Ереване действующему председателю ОБСЕ, министру иностранных дел, европейских дел и торговли Республики Мальта Яну Боргу письмо.