Последние новости

Հայհոյանքը քրեականացնող հոդվածով հարուցվել է 166 քրեական գործ

ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այսպես ասած, հայհոյանքը քրեականացնող հոդվածով հարուցվել է 166 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 14 անձի։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` հիշեցնելով, որ 2021թ. օգոստոսի 30-ին է ուժի մեջ մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը:

«Մինչև դեկտեմբերի 1-ն արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարք կատարելու 247 դեպք: Դրանցից 56-ի պարագայում ծանր վիրավորանքը հասցվել է պետական իշխանության ներկայացուցչին, 5-ի դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց, իսկ 186-ի դեպքում՝ այլ անձանց»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Արձանագրված դեպքերից 71-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան ավելի վաղ գրավոր հարցում էր ուղարկել ոստիկանություն` հետաքրքրվելով, թե քանի քրգործ կա հարուցված, արդյոք դրանք մեծամասամբ հարուցվել են վարչապետին վիրավորելու համար և ինչ ընթացք ունեն դրանք։ Սակայն ոստիկանությունը նախ հայտնել էր, որ հավելյալ ժամանակ է պետք, իսկ հետո միայն տեղեկացրել էր` հարուցվել է 18 քրգործ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ