Հայկ Մարությանի խոսնակը Փաշինյանի ընտանիքի թերթը անվանել է դեղին մամուլ
Մենք բոլոր դեպքերում հրաժարվում ենք մեկնաբանել դեղին մամուլի տարածած բամբասանքները։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակի» այն հոդվածին, թե Հայկ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից, ինչպես նաև՝ հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձի և գործունեության վերաբերյալ վերջին 3 տարիների ընթացքում բազմաթիվ բամբասանքներ և ապատեղեկատվություն պարունակող տեղեկություններ են հրապարակվել։ Սա դրանցից հերթականն է»,- ասաց Հակոբ Կարապետյանը։
Նշենք՝ «Հայկական ժամանակը» գրել է, թե Հայկ Մարությանը պատերազմի ավարտից հետո դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ: Ըստ «Հայկական ժամանակի»՝ տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".