Последние новости

«Իմ քայլը» քաղաքապետի պաշտոնում նոր թեկնածու է առաջադրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Հայտարարությունում մի քանի պատճառ է նշվում, թե ինչու է խմբակցությունը Մարությանին անվստահություն հայտնում։ Առաջին պատճառը Մարությանի՝ 2020 թվականի դեկտեմբերին իր դիմումի համաձայն ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը լքելն է և իր քայլերով վերջիններիս հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը հաստատելը։

Երկրորդ՝ ըստ խմբակցության՝ Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները։

Որպես երրորդ պատճառ նշվում է, որ գործող քաղաքապետը բավարար չափով չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը։

«Իմ քայլը» խմբակցությունը վերջում Հայկ Մարությանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան «իր նոր քաղաքական հանգրվանում», տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ