Последние новости

Ալիևն ու Օվերչուկը քննարկել են եռակողմ հանձնաժողովի գործունեությունը

Ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, հատկապես նշվել է ապրանքաշրջանառության աճը։ Առկա է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման լավ ներուժ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։

Բացի այդ, հաղորդվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխվարչապետերի մակարդակով ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ հանձնաժողովի գործունեությանը, քննարկվել են հաղորդակցությունների բացման հետ կապված հարցեր, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ