Последние новости

Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենան գրավեց առաջին տեղը։

 

Նշենք, որ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը զբաղեցրեց 3–րդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ 224-ով միավորով բարձրացավ առաջին հորիզոնականը։

Երկրորդ հորիզոնականը 218 միավորով զբաղեցրեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միավորով զբաղեցրեց 3–րդ տեղը։

Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանին ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում բարձր միավորներ տվեցին Լեհաստանը` 12 միավոր, Պորտուգալիան` 12 միավոր, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան՝ 10–ական միավոր։

Նշենք, որ Մալենայի «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում և բացարձակ առաջատար էր։ Ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների, Մալենան մրցույթի ամենահավանական հաղթողն էր: 14-ամյա երգչուհին երգում է իր և կյանքի ազատության դրական կողմերի մասին։

Մալենան հաղթանակի լուրը լսելուց հետո հուզմունքից լաց եղավ։ Ըստ կարգի հաղթող մասնակիցը պետք է ևս մեկ անգամ կատարեր իր երգը, սակայն Մալենան էմոցիաների պատճառով կեսից ընդհատեց կատարումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ