Последние новости

«Ժողովուրդ»․ «ՄԻ ԼԱՎ ՔԵՖ ԵՆ ԱՐԵԼ». ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ԲԱՑԻ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆԵՐԿԱ ԵՂԵԼ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ

Իշխող խմբակցության` ՔՊ–ի բոլոր պատգամավորներն իրենց կողմնակիցների հետ միասին, շաբաթ օրը` դեկտեմբերի 18–ին, հարսանիքի են եղել։ Ներկա են եղել նաև գործադիրի անդամներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փարավոնում» մեծ հարսանիք է լինելու, ամուսնանում է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի որդին։

«Հարսանյաց արարողության բազմամարդությունը նրանով է նաև պայմանավորված եղել, որ հրավիրյալները, որ մեծամասամբ իշխանության ներկայացուցիչներ են եղել, իմացել են՝ Նիկոլ Փաշինյանը, որ Ղալումյանի հետ բացի վաղեմի մտերիմներ լինելը նաև քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, նույնպես ներկա է գտնվելու, հետևաբար չեն ցանկացել «բացակա ստանալ»։ Ուրախ, բավական ակտիվ մթնոլորտում է անցել խնջույքը։ Ներկաները մի լավ «քեֆ» են արել»,- ասել է «Ժողովուրդ»–ի զրուցակիցը։

Թերթը գրում է, որ Փաշինյանն ու թիմակիցները խնջույքի սեղանին չեն մոռացել նաև միմյանց կենացը խմել, գովել մեկմեկու ու երդվել, որ «ՔՊ-ին ու թիմը դավաճանող որևէ մեկին չեն ներելու»:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ