Գործարկվել է ԵՄ-ում հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը
Հայկական գինիների հասանելիությունը Եվրամիության երկրներում ապահովելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, ստեղծել են www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը:
Կայքը գործում է 3 լեզվով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսկ 2022թ. առաջին կիսամյակում հասանելի կլինի նաև ռուսերեն տարբերակը: Նրանում ներառված են 21 ընկերության 56 տեսակի որակի չափորոշիչներին համապատասխան հայկական գինի, որոնք ընտրվել են կույր համտեսի արդյունքում՝ գինու նմուշների խիստ օբյեկտիվ զգայորոշման և գնահատման արդյունքում:
«Կայքը, բացի վաճառքի քառալեզու հարթակ լինելուց յուրահատուկ է նաև նրանով, որ պարունակում է համապարփակ տեղեկատվություն Հայաստանի գինեգործական ժառանգության, հայկական խաղողի սորտերի և գինու մարզերի վերաբերյալ: Նորություններ բաժնի օգնությամբ հնարավորություն կունենանք ԵՄ սպառողներին մշտապես տեղյակ պահել Հայաստանի գինու ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և ձեռքբերումներին»․ ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյան:
«GIZ-ը՝ «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի միջոցով, արդեն շուրջ 10 տարի է աջակցում է Հայաստանի գինեգործության ոլորտին: Անչափ ուրախ ենք՝ ազդարարելու եվս մեկ կարևոր և հաջողված նախագծի՝ winesofarmenia.store առցանց հարթակի գործարկման մասին: Այժմ արդեն որակյալ գինի արտադրող հայկական ընկերությունները՝ անկախ արտադրության ծավալներից, կկարողանան ուղիղ վաճառքներ իրականացնել Եվրոպայում՝ ավելի մատչելի և մրցունակ գներով»․ «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Սիրվարդ Ամատունին:
www.winesofarmenia.store առցանց խանութի գործարկմանը համընթաց վերջերս Գերմանիայի Բեռլին քաղաքում բացվեց հայկական գինիների միասնական պահեստ- լոգիստիկ կենտրոնը: Այստեղից հայկական գինիները Եվրոպայի սպառողներին կհասնեն առանց խոչընդոտների, հաշված օրերի ընթացքում և հնարավորինս մատչելի արժեքով: Միևնույն ժամանակ պահեստի առկայությունը ավելի կհեշտացնի հայկական գինիների մասնակցությունը ԵՄ-ում կազմակերպված գինու ցուցահանդեսներին և համտեսներին:
Նախագծի շրջանակում Եվրոպայում կգործի նաև սպասարկման կենտրոն: Հաճախորդները հնարավորություն կունենան զանգերի միջոցով ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և կատարելու պատվերներ, տեղեկացնում է Lragir.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 10:12
Экс-министр обороны Давид Тоноян поддержал бы жителей Тавуша, протестующих против делимитации границы. Об этом он заявил в интервью изданию 168.am бывший министр обороны Армении Давид Тоноян, находящийся под арестом. Экс-министр ответил на вопросы через своих адвокатов.
-
2024-05-07 10:08
Армянское издание «Иравунк» опубликовало интервью с экспертом по вопросам энергетической безопасности Арменом Манвеляном, озаглавленное: «Передача (Арменией — ред.) территорий Азербайджану является преступной акцией, что повлечёт за собой также энергетические и логистические угрозы».
-
2024-05-07 10:02
Премьер-министр Никол Пашинян весьма недоволен своей «пиар-командой», точнее, уровнем и результатами антипропаганды против Армянской апостольской церкви (ААЦ) и протестного движения, начавшегося в эти дни, пишет сегодня, 7 мая, газета «Паст» («Факт»).
-
2024-05-07 09:44
Дорога из Грузии в Россию через МАПП "Верхний Ларс" (грузино-российская граница) закрылась для большегрузов. Об этом сообщает департамент автомобильных дорог министерства регионального развития и инфраструктуры Грузии, передает Sputnik Армения.