Փալոն․ Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործությունները պետք է հստակ փաստագրվեն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրված ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքին։ Փալոնն իր թվիթերյան էջում գրառում է արել` ասելով, որ Բայդենի կողմից ստորագրված օրենքը Թուրքիային և Ադրբեջանին առնչվող կարևոր դրույթներ է պարունակում:
«Ազգային պաշտպանության մասին օրենքը, որը ստորագրեց Բայդենը, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար: Ես կհետևեմ, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունները փաստագրելիս»,–գրել է Փալոնը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հավելենք, որ Բայդենը ստորագրել է Ազգային պաշտպանության օրենքը (NDAA) 2022թ. համար, որով նախատեսում է 770 միլիարդ դոլարի հատկացում պաշտպանական կարիքների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-20 19:53
По делу о взрыве на складе с топливом в окрестностях Степанакерта 25 сентября 2023 года обвиняемых нет, сообщил Следственный комитет в ответ на запрос газеты «Грапарак».
-
2024-09-20 19:52
В Армении выявили 132 случая заражения вирусом Западного Нила, сообщает Наццентр по контролю и профилактике заболеваний.
-
2024-09-20 19:42
Комментарии Дэвида Лэмми (министр иностранных дел Великобритании –ред.) — пятно на внешней политике Великобритании. Об этом в соцсетях написал конгрессмен США Брэд Шерман.
-
2024-09-20 19:39
С открытием «Зангезурского коридора» Азербайджан и Турция соединятся друг с другом напрямую через этот коридор и смогут поставлять нужные грузы друг другу, а не через другие страны. Об этом заявил АПА генеральный директор и председатель правления компании «TCDD taşımacılık» Турецких государственных железных дорог Уфук Ялчин.