ԱՄՆ պետդեպը կոչ է արել ազատ արձակել հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվողներին
ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում ազատ արձակել հակամարտության հետևանքով բոլոր անազության մեջ պահվողներին։ Բյուրոն նման հայտարարությամբ հանդես է եկել Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։
Միաժամանակ, բյուրոն ողջունում է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 5 հայ զինծառայողի վերադարձը Հայաստան։
«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում»,- ասված է գրառման մեջ:
Միաժամանակ բյուրոն շեշտում է, որ կարևորում են նաև անազատության մեջ գտնվողների նկատմամբ միջազգային պարտավորություններին համապատասխան մարդասիրական վերաբերմունքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Նրանք են. Սարգիս Աբրահամյան Արթուրի, Արման Խաչատրյան Վաչագանի, Վահե Աղաջանյան Սասունի, Սուրեն Խաչատրյան Լյովայի, Արամ Ավետյան Արտյոմի։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".