«Փաստ». ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ԱՐԵՎՄՏՅԱՆ» «ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ» ԲԼՈԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ «ՖԼԵՇ ՄՈԲՆ» ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
«Փաստ» թերթը գրում է. «ԲԴԽ կողմից ընդունված վերջին շրջանի որոշումները, հատկապես կապված դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ, ինչպես նաև Ալեքսանդր Ազարյանի՝ Դատավորների միության նախագահ ընտրվելու փաստը պարզապես հիստերիայի հերթական ալիք են բարձրացրել, այսպես կոչված, սորոսական շրջանակների, մասնավորաբար այդ թևի «իրավապաշտպան» բլոկի ներկայացուցիչների շրջանում։ Այդ առիթով վերջին մի քանի օրերին նրանք բավական ակտիվ գրառումների ու հարցազրույցների շարքով են հանդես գալիս՝ առիթն օգտագործելով ու ևս մեկ անգամ բարձրացնելով իրենց համար այդքան սիրելի և օրակարգի թիվ մեկ հարց հանդիսացող՝ դատական համակարգը «քլնգելու» թեման։
Միմյանց հերթ չտալով՝ նրանք դարձյալ սկսել են խոսել դատական համակարգում վեթինգ իրականացնելու և օր առաջ «անցումային արդարադատությունը» կյանքի կոչելու կարևորության մասին։ Նրանցից ոմանք նաև համակարգային լյուստրացիայի թեման են վերստին հիշել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս շրջանակներն իրենց գոյությունն ու ֆինանսավորումն արդարացնելու համար վերստին հարմար առիթ են գտել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ-ում գործող «արևմտյան» «իրավապաշտպան» բլոկը պատրաստվում է հերթական «ֆլեշ մոբն» իրականացնել և վերոնշյալ թեմաներով աղմուկի նոր չափաբաժին նետել դաշտ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.