Երևանում կհիմնվի Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ
Մայրաքաղաք Երևանում կհիմնվի Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը։
Համապատասխան որոշումը հրապարակված է Ֆրանսիայի կառավարության հանրային իրավաբանական ծառայության կայքում։ Որոշմամբ սահմանվում է Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման իրավական ընթացակարգը և նշվում է, որ այն ուժի մեջ կմտնի Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։
Մեկնաբանելով այս որոշումը՝ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին առընթեր զբոսաշրջության, արտասահմանում Ֆրանսիայի քաղաքացիների և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երազել է տեսնել ֆրանսիական հաստատություն Հայաստանում․ այժմ այն ստեղծվել է։
«Ֆրանսիայի և Հայաստանի միջև եզակի մարդկային կապեր են տասնամյակների և նույնիսկ դարերի ընթացքում: Նրանց հետագա ամրապնդման համար ստեղծվել է նոր ինստիտուտ»,- գրել է պետքարտուղարը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
Նշենք, որ այսօր Հայաստանում գործում են Հայաստանի ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև ֆրանսերենի խորացված ուսումնասիրությամբ մի շարք դպրոցներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".