Շարմազանով․ Սերժ Սարգսյանի կողմից չի եղել ասուլիս հրավիրելու որոշում. Նա չի մտափոխվել
Չի եղել որոշված ասուլիս, որը դարձել է հարցազրույց. եղել է հանրությանը տեղեկացնելու խնդիր և լավագույն ձևաչափն ընտրվել է հարցազրույցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի Սերժ Սարգսյանը նախապես հայտարարել էր, որ ասուլիս է տալու, հետո այն դարձել է հարցազրույց:
Շարմազանովը նաև նշել է. «Այսօր աչքովս ընկավ մի լուր, որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի գալիք հարցազրույցին։
Բնական եմ համարում այն, որ մեծ ուշադրություն կա ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի հանդեպ և նորմալ եմ վերաբերվում նման արտահոսքերին։
Բայց մի կարևոր ճշգրտում։
Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից չի եղել ասուլիս հրավիրելու որոշում։
Սերժ Սարգսյանը չի մտափոխվել։
Մենք պետք է տեղեկացնենք հանրությանը կարևոր խնդիրների և մասնավորապես Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մանրամասն և համապարփակ:
Ուստի, հաշվի առնելով այս ամենը, որոշում է կայացվել հանրային լրատվական տեղեկացման ձևերից ընտրել հարցազրույցի ձևաչափը, ինչը հնարավորություն կտա ամբողջապես ներկայացնել խնդիրը մեր հանրությանը», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".