Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք
Արցախում հունվարի 21-ին կատարվել է 73 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է հիվանդության 9 նոր դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 23-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1334 քաղաքացու հետազոտություն, որից 99-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Նախարարությունից կրկին շեշտել են՝ անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով քաղաքացիների և նրանց հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00-ին «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 12:42
"Посол США в Азербайджане Марк Либби посетил оккупированный Арцах со своей женой и опубликовал улыбающуюся и счастливую фотографию из города Шуши, лишенного армян, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Армен АЙВАЗЯН.
-
2024-05-07 12:26
В Сети распространяется видео, авторы которого утверждают, что в тавушском Киранце заметили азербайджанского спецназовца.
-
2024-05-07 12:23
С окрестностей села Солак Котайкской области Армении 7 мая продолжился марш на Ереван, начавшийся из приграничного Киранца и возглавляемый предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, передает News.am.
-
2024-05-07 12:17
Это движение не обо мне или о ком-то еще, не создавайте кумира. Об этом заявил в беседе с участниками гражданского движения «Тавуш во имя Родины» предстоятель Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, передает NEWS.am.