Լավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի
Եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի, բայց Մոսկվան թույլ չի տա անտեսել իր շահերը անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով պատերազմի հավանականության մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի։ Մենք պատերազմներ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպիտ հարձակումներ մեր շահերի վրա, թույլ չենք տա, որ մեր շահերը անտեսվեն»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքները և դրանց հնարավոր սահմանումը հավասարազոր կլինեն հարաբերությունների խզման, և Վաշինգտոնը դա հասկանում է։
«Ինչ վերաբերում է պատժամիջոցների կիրառման սպառնալիքներին, ամերիկացիներին, ի թիվս այլնի, նախագահների մակարդակով շփումների ժամանակ ասվել է, որ այժմ նշվող փաթեթը, որն ուղեկցվում է Արևմուտքի կողմից վերահսկվող ֆինանսատնտեսական համակարգերի լիակատար անջատմամբ, համարժեք է լինելու հարաբերությունների խզմանը։ Դա ուղղակիորեն ասվել է, և ես կարծում եմ, որ նրանք դա հասկանում են»,- ասել է Լավրովը։ «Չեմ կարծում, որ դա ինչ-որ մեկի շահերից է բխում»,- հավելել է նախարարը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.