Թաթոյան. Բաքուն, գերիներ պահելով, փաստացի մարդկանց թրաֆիքինգ է իրականացնում
Բաքուն առանց պատճառի գերի է պահում հայերին՝ բացառապես քաղաքական և ռազմական դիվիդենտների համար։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Օմբուդսմենն ընդգծեց, որ Ադրբեջանում գերեվարված հայերը կյանքի սպառնալիքի տակ իրենց իրավունքների լուրջ ոտնահարման են բախվում։ «Սա ամենաիսկական թրաֆիքինգ է քաղաքական հաշվարկներից։ Դա անընդունելի է և մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Պետք է աշխարհին ցույց տալ, որ իրականում գործ ունենք նոր ռազմական հանցագործությունների հետ։ Ադրբեջանում գերիների հետ կապված դատավարությունները ոչ այլ ինչ են, քան շղարշ, իրենց արդարացնելու փորձ,- հայտարարեց Օմբուդսմենը՝ միաժամանակ հիշեցնելով, որ միակ կառույցը, որը կարող է տեսնել գերիներին, ԿԽՄԿ-ն է։ Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր ԿԽՄԿ-ի գործունեությունը սահմանափակելու Բաքվի փորձերի մասին։
«Գերիներ պահելը ևս Ադրբեջանի խաղաղ մտադրությունների «ազնվության» ցուցիչ է։ Նրանք ոչ միայն չեն վերադարձնում գերիներին, այլև մեծացնում են ժողովուրդների միջև թշնամությունը»,- նշել է Թաթոյանը՝ ընդգծելով գերիներին վերադարձնելու համար ճնշումների ավելացման և կանխարգելիչ համալիր աշխատանքների անհրաժեշտությունը, որպեսզի նոյեմբերի 16-ի դեպքերը չկրկնվեն։ «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի նրանք մոլորեցնեն համաշխարհային հանրությանը։ Եվ գործենք փաստերով»,- նշեց օմբուդսմենը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 21:07
Глава Тавушской епархии Армянской Апостольской церкви архиепископ Баграт Галстанян на митинге в пятницу анонсировал новые акции протеста в столице и областях Армении.
-
2024-05-10 21:02
Глава Тавушской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Баграт Галстанян на митинге заявил, что к воскресенью должны быть подготовлены концепции делимитации границы и повышения системы безопасности страны.
-
2024-05-10 20:39
«Для меня это движение – борьба за армянскую государственность», – заявил Чрезвычайный и полномочный посол РА, доктор исторических наук, профессор Рубен Карапетян во время митинга движения «Тавуш во имя Родины» на площади Республики в Ереване 10 мая.
-
2024-05-10 20:35
11 из 12 подвергнутых приводу сегодня граждан выпущены на свободу, в отношении одного из них возбуждено уголовное дело. Об этом во время митинга на Площади Республики Еревана 10 мая заявил член движения «Во имя Родины», депутат от блока «Армения» Гарник Даниелян.