ՀՅԴ-ական երիտասարդների դուդուկով ակցիան՝ ԵՄ գրասենյակի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՄ հայաստանյան ներկայացուցչության դիմաց այսօր՝ փետրվարի 11-ին, մի խումբ ՀՅԴ-ական երիտասարդներ բողոքի ակցիա իրականացրին: Նրանք դուդուկի հնչյունների ներքո վառած մոմեր դրեցին, ծաղիկներ խոնարհեցին ժողովրդավարության հիշատակին։
«Մենք այստեղ ենք, որ կատարենք հարգանքի տուրք նվիրված Հայաստանում երբեմնի եղած և գործող ժողովրդավարությանը, որը վաղաժամ վախճանվեց այսօրվա կառավարական ռեժիմի և տիկնոջ գործունեության արդյունքում: Հիմա մոմեր կվառենք և ծաղիկներ կխոնարհենք՝ ժողովրդավարության հիշատակը հարգելով»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նկատի ունենալով ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։
Նրանք ԵՄ ներկայացուցչության ցանկապատի դիմաց տեղադրել են սև ժապավենի մեջ առնված մի ցուցանակ, որի վրա գրված է «Ժողովրդավարություն»։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում ունեն «R.I.P Democracy Armenia», «Go home», «Shame on you», «Դուք Կովկասում նոր բռնապետ եք աճեցնում», «Բռնապետությունը ժողովրդավարություն մի անվանեք», «Բացեք ձեր աչքերը» գրությամբ ցուցապաստառներ։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Այս կինը լռում է, տեսնելով Հայաստանում ժողովրդավարության տապալումները: Մենք ունենք տարբեր դատական գործերով դատական դատավարությունների ենթարկվող ընկերներ, ունենք քաղբանտարկյալներ: Այս կնոջ գործունեության արդյունքում այս իշխանություններն այնքան են լկտիացել, որ արդեն դատավորի իր լիազորություններից զրկված և դատապարտված է մի դատավոր, ով ընդամենը արդար վճիռ է կայացրել: Այս տիկնոջը նման քաղաքականությամբ մենք ուղարկելու ենք տուն», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 20:50
Завтра в 17:00 у здания Оперы состоится международный экономический форум, на котором также выступит руководитель этого правительства. Об этом сегодня, 14 мая, заявил во дворе церкви Сурб Анна архиепископ Баграт Галстанян, призвав граждан быть в это время там и выразить свое несогласие с политикой властей.
-
2024-05-14 20:48
Завтра мы продолжим наши встречи с общественными организациями и партиями. Об этом заявил во дворе церкви «Сурб Анна» в Ереване 14 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, подводя итоги дня.
-
2024-05-14 19:55
Архиепископ Баграт Галстанян – о предложении Осканяна: У меня нет ни амбиций, ни желания занять пост премьера.
-
2024-05-14 19:33
Собрались 70-80 000 человек, на следующий день движение просто не может погаснуть. Об этом заявил в беседе с корреспондентом NEWS.am депутат от блока «Армения» Гарник Даниелян.