Պուտինը և Լավրովը ներառվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակներում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը հաստատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներառումը ԵՄ պատժամիջոցների ցուցակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք (պատժամիջոցների) ցուցակներում միայն օլիգարծխների չենք ներառում, այնպես որ մենք արդեն ընդգրկել ենք բազմաթիվ պաշտոնյաների, ովքեր նախապատրաստել են այդ քայլերը (հատուկ օպերացիան Ուկրաինայում - խմբ.), մենք ցուցակներում ներառում ենք նախագահ պարոն Պուտինին և արտաքին գործերի նախարար պարոն Լավրովին։ Նրանք են պատասխանատու Ուկրաինայում անմեղ մարդկանց մահվան համար, նրանք պատասխանատու են նրա համար, որ միջազգային համակարգը ոտնահարվում է, և մենք՝ եվրոպացիներս, դա չենք ընդունում»,- ասել է նախարարը Բրյուսելում:
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտարարել է, որ Եվրամիության երկրները պայմանավորվել են անձնական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Նրա հաշիվները կսառեցվեն, սակայն ուղևորությունները ԵՄ չեն արգելվի, որպեսզի պահպանվի բանակցությունների հնարավորությունը, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլը։ Համանման պատժամիջոցներ կկիրառվեն նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ։
«Սա պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է։ Այն մասամբ ցավալի կլինի մեզ համար։ Դա հզոր ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա»,- ասել է Ավստրիայի կանցլերը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ «ՎՏԲ» խմբի, «Սովկոմբանկի», «Նովիկովբանկի», «Պրոմսվյազբանկի», «Օտկռիտիե» բանկի բանկային քարտերը չեն աշխատի ApplePay և GooglePay վճարային ծառայություններով, հայտնել են Կենտրոնական բանկից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 18:34
На Площади Республики Еревана 10 мая проходит митинг движения «Во имя Родины» под руководством предстоятеля Тавушской епархии Армянской Апостольской церкви, архиепископа Баграта Галстаняна. ОЖИДАЕТСЯ, ЧТО ОН ОБЪЯВИТ О ДАЛЬНЕЙШИХ ШАГАХ. Напомним, что с утра в Ереване и ряде областей прошли многочисленные мирные акции народного неповиновения, к движению присоединись многие студенты.
-
2024-05-10 17:58
Жители села Киранц вновь заблокировали дорогу Ереван-Тбилиси на участке Киранц-Воскепар. Об этом Sputnik Армения сообщил один из жителей села.
-
2024-05-10 17:56
Госдума России утвердила кандидатуру Михаила Мишустина на пост председателя правительства, за его кандидатуру проголосовали 375 депутатов.
-
2024-05-10 17:14
Члены инициативы «Айакве» перекрыли трассу Спитак – Ереван. Об этом Новости Армении – NEWS.am сообщили с места проведения акции.