Последние новости

Վրաստանը հետ չի կանչում իր դեսպանին Ուկրաինայից

Վրաստանը պատասխան քայլեր չի ձեռնարկի Ուկրաինայում իր դեսպանին երկրից հետ կանչելու վերաբերյալ։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Վրաստանում Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին՝ ի պատասխան պաշտոնական Թբիլիսիի՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին չմիանալու մտադրության:

«Մենք ոչ մի որոշում չենք կայացնի։ Բացառված է, որ նման քայլեր անենք մեր դիվանագետների նկատմամբ»,- հայտարարել է Զալկալիանին։

Նրա խոսքով՝ Վրաստանի դեսպանը և դեսպանատան ամբողջ կազմը գտնվում են Ուկրաինայում, ինչը ևս մեկ աջակցության, համերաշխության ժեստ է ուկրաինացի գործընկերների նկատմամբ:

Նախարարը նշել է, որ ուկրաինացի դեսպանի համար նույնպես նման արձագանքն անակնկալ էր, սակայն նա պետք է ենթարկվի հրահանգներին:

Զալկալիանին նշել է, որ չի կարող ոչ մի կերպ բացատրել Ուկրաինայի նախագահի որոշումը։ Վրաստանի ԱԳ նախարարը մի շարք խորհրդակցություններ է անցկացրել այդ հարցի շուրջ, այդ թվում՝ Մոլդովայի իր գործընկերոջ հետ, նրանց դիրքորոշումները համընկնում են։

Նա ընդգծել է, որ Թբիլիսին իր կողմից հսկայական քաղաքական աջակցություն է ցուցաբերել Կիևին։ Վրաստանի փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հետ հարաբերությունները կվերադառնան երկկողմ ռազմավարական համագործակցության նախկին մակարդակին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ