Ավարտվել է Գառնիկ Իսագուլյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսաղուլյանի կողմից՝ ՀՀ վարչապետի և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի հանգամանքները:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալնԵրի համաձայն՝ Գ. Իսաղուլյանը, մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է չկատարված հանցագործության մասին, որը զուգորդվել է ՀՀ վարչապետին և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին առանձնապես ծանր հանցագործության, մասնավորապես՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ մեղադրելով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-09 10:50
Парад в честь 79-й годовщины Победы в Великой Отечественной войне на Красной площади.
-
2024-05-09 10:46
Сегодня, утром 9 мая, Президент Республики Арцах Самвел Шахраманян посетил военный пантеон «Ераблур», передает News.am.
-
2024-05-09 10:23
Третий президент Армении Серж Саргсян направил послание по случаю праздника Победы и Мира, передает Verelq.am.
-
2024-05-09 10:17
В битве за Берлин, приблизившей День Победы, по решению ставки Главнокомандования советских войск участвовало всего лишь одно национальное формирование - это была 89-ая Армянская Таманская дивизия. А одним из ярких образов Победы народов Советского Союза в Великой Отечественной Войне был армянский танец кочари у стен Рейхстага, сказал посол России в Армении Сергей Копыркин в интервью автору стрим-шоу "Абовян Тайм" на радио Sputnik Армения.