Последние новости

Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել

Ուկրաինայում ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հավելելով, որ լուրն առայժմ պաշտոնապես հաստատված չէ ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական կողմից։

«Տեղեկությունը մեզ փոխանցել է Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը»,– ասաց մեր զրուցակիցը։ Գրասենյակի տեղեկություններով՝ զոհվածը Վահիկ Սողոմոնյանն է, նա Ուկրաինայի քաղաքացի է։ Զոհվել է Խերսոն քաղաքում, որտեղ ներկայում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։

Զոհի մասի այլ տվյալներ չեն հրապարակվում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ