Последние новости

Խնդիր չունենք և չենք էլ ունենա. Խաչատրյանը` առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի մասին

Պարենային անվտանգության տեսանկյունից անհանգստանալու ոչինչ չկա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն` անդրադառնալով ռուս–ուկրաինական իրավիճակի առնչությամբ հացահատիկի հետ կապված մտահոգություններին։

«ՀՀ–ն միշտ ցորեն է ներմուծել, իսկ երբ կա որևէ ապրանքի ներմուծում և արտադրանք, ապա միջին կշռված գինը որոշվում է այն գնով, որը ձևավորել է ներմուծումը։ Այսինքն` ներմուծման գինն է ի վերջո որոշում, թե Հայաստանում ցորենի գինը որքան պետք է լինի։ Ինչ վերաբերում է ներմուծումներին, ապա կարող ենք համարել, որ ՀՀ–ին անհրաժեշտ չափաքանակները կմատակարարվեն ամբողջովին և ժամանակին»,–ասաց նախարարը։

Հարցին, թե կարճաժամկետ առումով առաջին անհրաժեշտության պարենային մթերքի գնաճի հետ կապված խնդիրներ կունենա՞նք, Խաչատրյանը պատասխանեց, թե ինչպես նկատում եք` չունենք և չենք էլ ունենա։ Նա վստահեցրեց, որ այդ առումով անհանգստանալու կարիք չկա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ վերջին օրերին թանկացումներ են գրանցվել մի շարք ապրանքների շուկայում։ Մասնավորապես թանկացել է շաքարավազը, հնդկաձավարը, կաթնամթերքը, հացը, ձեթը և այլն։



    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ