Վարդան Ոսկանյան․ Արդյոք Ադրբեջանը գոյության իրավունք ո՞ւնի
Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ Հայաստանը խոսել է ամեն ինչի մասին, բայց չի արծարծել մեկ հարց՝ արդյոք Ադրբեջանը գոյության իրավունք ունի։
«Երբ մենք խոսում ենք՝ Արցախը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում, թե՞ չի կարող լինել, ըստ էության, հաստատում ենք Ադրբեջանի գոյության իրավունքը։ Այո, մենք պետք է հարցականի տակ դնենք Ադրբեջանի գոյության իրավունքը», - Ազգային ժողովում հայտարարեց նա։
Ոսկանյանի խոսքով՝ Ադրբեջանը, որպես պետություն, ստեղծվել է երկու առանցքի շուրջ՝ հակաիրանականության ու հակահայկականության։
Իրանագետն ընդգծեց՝ արդյոք մենք մեր հասարակությանը համարձակություն ունենք ասելու, որ Ադրբեջանը որևէ զիջման պարագայում չի համաձայնելու Հայաստանի գոյության շարունակականության հետ։
«Արդյոք մենք ունենք հնարավորություն՝ ոչնչացնելու Ադրբեջանը որպես պետականություն, կարծում եմ, առնվազն պետք է քննարկել։ Պետք է սահմանվի տեսլական՝ Ադրբեջանի չգոյությունը, այո, այս պետությունը իր հայկահայկական բնույթով, իր մարդատյաց բնույթով գոյություն ունենալ չի կարող, մի պետություն, որը պարբերաբար խոսում է Հայաստանի չգոյության մասին, գոյության իրավունք ունենալ չի կարող», - նշեց նա։
Պետությունը գոյատևելու համար չէ, պետությունը զարգանալու, տարածվելու ու ընդարձակվելու համար է, իսկ գոյատևելու համար կարող ենք «համայնք» լինել Թուրքիայի կամ Ադրբեջանի ներսում. ընդգծում է իրանագետն ու հարց հնչեցնում՝ արդյոք սա է պետություն կերտելու նպատակը։
«Այո, Բաքվի բռնապետական վարչախումբն ու Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը պետք է ոչնչանա, դա է մեր խնդիրրների լուծումը, որովհետև իրենց նպատակը Հայաստանի ոչնչացումն է, իրենց նպատակը Հայաստանի չգոյությունն է, հասկանո՞ւմ եք», - հայտարարեց Վարդան Ոսկանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 11:24
17 мая министр иностранных дел Республики Армения Арарат Мирзоян принял участие в 133-й сессии Комитета министров Совета Европы, где выступил с речью.
-
2024-05-18 11:21
Пятеро задержанных членов «Азатазена», участвовавших в акциях протеста, освобождены. Об этом на своей странице в Facebook написал адвокат Вараздат Арутюнян, передает NEWS.am.
-
2024-05-18 11:16
Полузащитник миланского «Интера» и бывший капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян поделился на своей странице в Instagram новостью о продлении срока содержания под стражей военно-политических лидеров Арцаха, захваченных Азербайджаном и незаконно удерживаемых в бакинской тюрьме властями Азербайджана, передает News.am.
-
2024-05-18 11:15
В ОДКБ ответили на запрос NEWS.am касательно заявлений, сделанных президентом Белоруссии Александром Лукашенко во время визита в Азербайджан.