Последние новости

ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում

2022 թվականի փետրվարին հունվարի համեմատ ԵԱՏՄ-ի ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը կազմել է 101,1 տոկոս, 2021 թվականի դեկտեմբերից՝ 102,1 տոկոս:

2022-ի փետրվարին 2021-ի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ-ում գրանցվել է պարենային ապրանքների գների զգալի աճ (2,9%-ով)։ Ոչ պարենային ապրանքների գներն այս ժամանակահատվածում աճել են 1,3%–ով, վճարովի ծառայությունների գները՝ 2%-ով։

2022-ի փետրվարին 2021-ի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում (3,5%-ով), Բելառուսում (3,2%-ով) և Ռուսաստանում (3,0%-ով): Ոչ պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Ռուսաստանում (1,5%–ով) և Բելառուսում (1,2%-ով), վճարովի ծառայություններում՝ Բելառուսում (5,4%-ով) , տեղեկացնում է Verelq.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ